ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Օբաման կրկին սպառնացել է Իրանին

Օբաման կրկին սպառնացել է Իրանին
15.03.2013 | 12:21

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին հայտարարել է, որ թույլ չի տա Իրանին մշակել միջուկային զենք։ Իսրայելյան հեռուստատեսությանը տված հարցազրույցում Օբաման ընդգծել է, որ այդ խնդրի լուծման համար կարևոր է շարունակել դիվանագիտական ճնշումներն Իրանի վրա։ Միաժամանակ ԱՄՆ ղեկավարը նշել է, որ չպետք է բացառվեն Թեհրանի վրա ազդեցության այլ տարբերակներ նույնպես։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իրանի մոտ միջուկային զենք կարող է ի հայտ գալ արդեն առաջիկա ամիսներին, ինչը կարող է առիթ հանդիսանալ Իսրայելի կողմից համապատասխան հարվածների։

Դիտվել է՝ 1179

Մեկնաբանություններ